HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդում մարդ է կորել

Սեպտեմբերի 3-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրն ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ-փրկարար: Որոնողական աշխատանք­նե­րին մասնակցել են նաև հարազատները, տեղի բնակիչները և 2 ոստիկան: Մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter