HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեցիս Էքսպերտ՝ պատրաստուկ պաշտպանության բարելավված արդյունավետությամբ

Վճարովի բովանդակություն 

ԴԵՑԻՍ ԷՔՍՊԵՐՏ 

արագություն և արդյունավետություն լավագույն ձևով 

Դեցիս Էքսպերտը BAYER-ի կոնտակտ-աղիքային նորարարական միջատասպան է, որն առանձնանում է պաշտպանության բարելավված արդյունավետությամբ, ողողվելու ցածր ռիսկով և երկարատև ու կայուն ազդեցությամբ: Հարկ է նշել, որ պատրաստուկը պահպանում է իր հատկությունները նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Միջատասպանի առավելություններից է նաև, որ այն բարելավված ձևով ծածկում է տերևի մակերևույթի պաշտպանիչ շերտը:

  

Դեցիս Էքսպերտն  արդյունավետորեն պաշտպանում է գյուղատնտեսական մշակաբույսերի լայն տեսականին, որոնց թվում են՝ ընկուզավորները, բանջարեղենը, պտղատու ծառերը, խաղողի վազերը, լոբազգիները, հացազգիները, ցիտրուսները և այլն: Այն պայքարում է հետևյալ վնասատուների դեմ՝ կարծրաթևեր, թեփուկաթևավորներ, հավասարաթևեր, երկթևանիներ, կիսակարծրաթևեր, բշտիկոտներ, ուղղաթևեր և այլն: Պատրաստուկն ունի նաև հստակ արտահայտված օվիցիդային (ձվասպան) ազդեցություն, այսինքն՝ վնասատուների դեմ պայքարելու հետ մեկտեղ, այն ազդում է նաև վնասատուների ձվերի վրա: Հատկանշական է, որ պատրաստուկն ունի բարձր կենսահասանելիություն և պահպանում է արդյունավետությունը մինչև +35°C: 

Ինչպե՞ս օգտագործել Դեցիս Էքսպերտը

Դեցիս Էքսպերտը համատեղելի է ֆունգիցիդների և միջատասպանների  մեծ մասի հետ, սակայն օգտագործելուց առաջ գերադասելի է նախապես ստուգել դրանց քիմիական համատեղելիությունը: Նաև խորհուրդ ենք տալիս չօգտագործել պատրաստուկը ուժեղ ալկալային նյութերի հետ զուգահեռ:  Հաշվի առեք նաև այն, որ Դեցիս Էքսպերտը վտանգավոր է մեղուների համար, ուստի մի՛ օգտագործեք այն գյուղատնտեսական մշակաբույսերի և մոլախոտերի ծաղկման շրջանում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ակտիվորեն թռչում են մեղուներ:

Օգտագործման մանրամասներին տեղեկանալու համար դիմեք «Նատալի Ագրո» ՍՊԸ-ի խորհրդատուներին՝ զանգահարելով  հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter