Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարեւոր այս օրերին մեր երկրում գտնվելու եւ տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար:
Պետեր դը Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ուղում գտնվող Հայաստանում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:
Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաեւ Հայաստանի եւ Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանն ու հետեւել ընթացող հերթական նիստերի աշխատանքներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել