HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter