HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը հանդիպում են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Կրիստոդուլիդիսի հետ։ 

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

«Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև TRIPP նախագծերի իրականացման շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter