HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։

Ջևդեթ Յըլմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter