HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակագը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը` որպես Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերոջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter