HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում ապրիլի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter