HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026 թ. մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter