HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին և մայիսի 1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter