ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ
Ապրիլի 24-ին, ժամը 06։37-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Porshe» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան երկաթյա արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի մեջ․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղյա արգելապատնեշի կառուցատարրերը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայից»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել