HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2027 թ.-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, որոնց համաձայն՝ 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։ Ստորեւ՝ Կառավարության հաղորդագրությունն այդ մասին։

Կառավարության Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագրով նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում՝ հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների ձեռքբերում, որից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։

Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2025 թ. Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման երկու դիտակայանի ձեռքբերման համար։

Ձեռք բերված երկու դիտակայանները տեղադրվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում: Ընթանում են սարքավորումների փորձարկման և ստուգաճշտման աշխատանքները։ Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչների պարունակությունը և տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter