HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Մ20 տարեկանների աշխարհի 2025 թվականի առաջնության հաղթող Գասպար Տերտերյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների պայքարում իր առաջին մրցաշարում: Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Լյավոնչուկին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Սուրեն Աղաջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter