Մարտին Պողոսյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:
Պոկում վարժությունում մեր ծանրորդը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 148 կգ, իսկ 152 կգ երկրորդ փորձից ֆիքսեց գլխավերևում: Վարժությունը ավարտեց 10-րդ հորիզոնականում:
Հրում վարժությունում Պողոսյանը միայն մեկ հաջող մոտեցում կատարեց` բարձրացնելով 186 կգ: 190 կգ հայ ծանրորդը երկու անգամ հրել չկարողացավ: Այս արդյունքով Պողոսյանը վարժության փոքր արծաթե մեդալ նվաճեց:
Երկամարտի 338 կգ արդյունքով Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի ծանրորդ Գևորգ Սերոբյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել