Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ են բացվել:
Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան: Գոհունակությամբ է շեշտվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության աճը, կարևորվել է բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել