ԿԸՀ-ն հյուրընկալել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել օրենսդրությանը վերաբերող վերջիններիս հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել