HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՄ նախարարը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են ՇՄ նախարարությունից։

«Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցումը։

Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցերը։

Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7 գագաթնաժողովում ընդունվելիք որոշումների ձևավորմանը, ինչպես նաև կենսաբազմազանության գլոբալ նպատակների առաջմղմանը՝ COP17-ի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter