Պետությանը կվերադարձվի 26.8 մլն դրամ. դատարանն անվավեր է ճանաչել Բագրատունյաց փողոցի հողամասի օտարման գործարքը
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող՝ 4935 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել