HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 58 կգ քաշային կանանց պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 210 կգ արդյունք։

Պոկում վարժությունում Գրիգորյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ կշռող ծանրաձողը։ Երկրորդ մոտեցումը ևս մեր մարզուհին շատ վստահ կատարեց՝ գլխավերևում պահելով 91 կգ։ Երրորդ մոտեցումը, սակայն, 21-ամյա ծանրորդը ձախողեց՝ չկարողանալով պոկել 93 կիլոգրամանոց ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 4-րդն էր։

Հրում վարժությունը Գրիգորյանը հաջողությամբ սկսեց 115 կգ-ից։ Երկրորդ մոտեցմամբ էլ մեր ծանրորդը 119 կիլոգրամը հրեց։ Երրորդ մոտեցման համար պատվիրած 124 կգ, սակայն, գլխավերևում ֆիքսել չկարողացավ։ Այս վարժությունում մեր մարզուհին բրոնզե մեդալ նվաճեց։

Երկամարտի 221 կգ արդյունքով այս քաշային կարգի չեմպիոն դարձավ ուկրաինուհի Կամիլա Կոնոտոպը։

Նախորդ տարի ևս Քիշնևում 55 կգ կանանց պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ էր նվաճել։

Ավելի վաղ Գառնիկ Չոլաքյանը 60 կգ քաշային կարգում ևս մեկ արծաթե մեդալ էր նվաճել։

Վաղը՝ 19։00-ին, պայքարի մեջ կմտնեն 71 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը կներկայացնի Գոռ Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter