Արմավիր քաղաքի մի շարք փողոցներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Բաղրամյան, Մխ. Հերացի, Մակի, Շինարարներ, Հայրենյաց, Վերածնունդ, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել