Լցակայանում արձանագրվել է բենզինի թերլիցքավորման դեպք
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ափնա գյուղ, 2-րդ փողոց, 30/8 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։
Տեսսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
«Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել