ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղարի հետ
Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյին: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել