HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն

Վճարովի բովանդակություն

Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների կրթության զարգացման նպատակով: Team Telecom Armenia-ի բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:

Koreez հավելվածը ժամանակակից կրթական հարթակ է, որտեղ աշակերտները կարող են յուրացնել ամբողջ դպրոցական ծրագիրը և գիտելիքներով մրցել ընկերների հետ: Հավելվածի բովանդակությունը հիմնված է Հայաստանի պետական հանրակրթական ծրագրի վրա և հնարավորություն է տալիս աշակերտներին սովորել խաղային ձևաչափով, հավաքել միավորներ և բարձրանալ առաջատարների աղյուսակում:

«Այսօր երեխաները բավականաչափ ժամանակ են անցկացնում թվային միջավայրում, և Team-ը կարևորում է այդ ժամանակի որակյալ և արդյունավետ օգտագործումը։ Koreez-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծում, որը համադրում է ժամանցն ու ուսուցումը՝ ապահովելով անվտանգ և օգտակար միջավայր երեխաների զարգացման համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Այսօր երեխաների ուշադրության, հետաքրքրությունների և ընկալումների ձևավորման գլխավոր միջավայրերից մեկը թվային աշխարհն է։ Koreez-ում մենք կատարելագործում ենք այդ մոտեցումը՝ կրթությունը վերածելով խաղի, ինչի շնորհիվ սովորելը դառնում է հետաքրքիր, մրցակցային և մոտիվացնող գործընթաց։ Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս պարզ և ժամանակակից, բայց միևնույն ժամանակ որակյալ կրթությունը առավել հասանելի դարձնել հազարավոր աշակերտներին։ Koreez-ը պարզապես հավելված չէ այն կրթական շարժում է, որը փոխում է երեխաների վերաբերմունքը սովորելու նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվում է իրենց ապագան՝ գիտելիքը դարձնելով ամենամեծ ուժը»,-նշում է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Team Telecom Armenia-ի բաժանորդները կարող են հեշտությամբ ակտիվացնել ծառայությունը անմիջապես իրենց բջջային հաշվեկշռից՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության:

Ծառայությանը հնարավոր է միանալ նաև My Team հավելվածի «Խաղեր» բաժնում, որտեղ ներկայացված են բաժանորդագրության տարբերակներն ու ակտիվացման քայլերը: Բաժանորդագրությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին:

Նոր ծառայության ներդրմամբ Team Telecom Armenia-ն ընդլայնում է կրթական թվային ծառայությունների հասանելիությունը՝ առաջարկելով ժամանակակից և հասանելի լուծումներ, որոնք միավորում են տեխնոլոգիան, ուսուցումն ու օգտատիրոջ հարմարավետությունը։

Koreez-ի ծառայությունների մասին ավելին իմանալու և բաժանորդագրությունը ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected] 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter