Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի գործընկերոջ հետո
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:
ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
«Անդրադարձ է կատարվել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։
Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել