HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է իրավասու դատարան: Այսինքն՝ գործի նախաքննությունն ավարտվել է։

Հիշեցնենք՝  2026 թ.-ի մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել էր Երևան քաղաքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ միջադեպ էր գրանցվել։ Անվտանգության աշխատակիցները պահանջել էին եկեղեցում գտնվող հավատացյալներին հետ քաշվել, ինչին ընդդիմացել էին մի քանի երիտասարդներ։ Հրմշտոց էր սկսվել անվտանգության աշխատակիցների ու երիտասարդների միջև։ Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել էին 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտնել էր, թե իրեն ձերբակալել են եկեղեցում Նիկոլ Փաշինյանի «աչքերի մեջ նայելու» համար։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ 

Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հատկանիշներով, իսկ Գևորգ Գևորգյանին՝ խուլիգանություն կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հատկանիշներով։

Դ. Մինասյանի նկատմամբ 2026 թ․ ապրիլի 1-ին որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Իսկ Մ․ Մինասյանի և Գ. Գևորգյանի նկատմամբ մարտի 31-ին ընտրվել է բացակայելու արգելք և գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Նշենք, որ Դավիթն ու Միքայելը դեռ չեն ավարտել դպրոցը, սովորում են ավագ դասարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter