HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մայրերի նստացույցը Դատախազության շենքի առջև՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի (լուսանկարներ)

Գլխավոր դատախազության շենքի առջև մի խումբ մայրեր նստացույց են սկսել՝ հաջակցություն 18-ամյա Դավիթի Մինասյանի, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ 2026 թ.-ի մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել էր Երևանի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ միջադեպ էր գրանցվել։ Անվտանգության աշխատակիցները պահանջել էին եկեղեցում գտնվող հավատացյալներին հետ քաշվել, ինչին ընդդիմացել էին մի քանի երիտասարդ։ Հրմշտոց էր սկսվել անվտանգության աշխատակիցների ու երիտասարդների միջև։ Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել էր 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։

«Սա հասարակության ձայնն է, մայրիկների ձայնը, որոնք անտարբեր չեն, որովհետև ոչ մեկը ապահովագրված չէ, որ վաղը ինքը չի լինի այնտեղ, կամ իր երեխաներն ինչ վիճակում կարող են հայտնվել։ Չգիտենք՝ ինչով օգտակար լինել, ոչ չխանգարենք գործին։ Այս պահին ընտրել ենք Դատախազության առջև հավաքվելը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց նախաձեռնության մասնակիցներից Սաիդա Պողոսյանը։

Մայրերը պատրաստվում են 5 օր նստացույց անել Դատախազության շենքի դիմաց՝ ամեն օր ժամը 11։00-ից մինչև 20։00-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter