HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։

Փառատոնի առանցքում «Live Art» ձևաչափն էր․ 40 նկարիչներ նկարազարդել են  խորհրդանշական հավկիթները՝ վերածելով դրանք ինքնատիպ արվեստի գործերի։ Փառատոնի օրը պատկերազարդված բացառիկ հեղինակային արտ-օբյեկտները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կհանձնվեն տարբեր ոլորտների բարեխիղճ ու օրինակելի քաղաքացիներին և գործընկերներին՝ մայրաքաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։

Փառատոնն ուղեկցվել է հոգևոր և ժողովրդական մեղեդիներով։ Հրապարակում գործել է նաև ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով հայկական ձեռագործ արվեստի լավագույն նմուշները։

Ֆասթ Բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Zatik Art Fest»-ը տարիների ընթացքում վերածվել է քաղաքային ամենասպասված փառատոններից մեկը։ Ֆասթ Բանկը  շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում արվեստի և մշակույթի ոլորտներում՝ հովանավորելով ամենատարբեր նախագծեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter