HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ. առանձին շրջաններում՝ առատ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում`

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter