Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հաղորդում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։
Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար–ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարները՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել