Թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ եփված մսի ոսկորների մեջ
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կանխել են թմրամիջոցի ներթափանցման հերթական փորձը։
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով:
Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել