HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տվել Գագիկ Համբարձումյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնում է, որ գումարել է արտահերթ նիստ։ 

Հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։

ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։

Հիշեցնենք՝ Թադեւոս Ավետիսյանն ընտրվել էր Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Այդ պաշտոնը անհամատեղելի է պատգամավորական մանդատի հետ։

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ընդունել է նաև այլ որոշումներ. «Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը  հրավեր ուղարկելու վերաբերյալ։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ ԿԸՀ ուղղված դիմումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Գլխավոր նկարում՝ Գագիկ Համբարձումյանը, աղբյուրը՝ 168.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter