ՃՏՊ Ալավերդի քաղաքում․ կա տուժած
Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ շենքերից մեկի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բնակարաններից մեկի պատշգաբի երկաթբետոնե հենասյուներին, վնասել հարակից տան հենապատը և հայտնվել հարևան տան բակում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել