HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Օրակարգի շրջանակում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները, զեկուցվել են կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների մասին: Քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղիները: Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև 2026թ. ազգային փոքրամասնությունների երեխաներին պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Նիստին անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի իրացման, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր:

Ամփոփելով քննարկումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ընթացիկ հարցերի հետևողական վերհանումը և հանձնարարել պատասխանատուներին նիստի ընթացքում ներկայացված դիտակումների հիման վրա առաջիկայում ներկայացնել բարձրացված հարցերի լուծման առաջարկություններ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter