HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձերբակալվել են նախկին ԱՍՀ նախարարն ու Պետգույքի կառավարման վարչության պետը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 6 նախկին պաշտոնյաների։ Նրանց թվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Թեև Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, քրեական վարույթը նախաձեռնվել է խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։

Նկարում՝ ձախից՝ Արտեմ Ասատրյան, Արման Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter