HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1324Լ պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Կ. Ասատրյան), «ԲՄՎ» մակնիշի 33 VL 215 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ավետիսյան), «Օպել Վեկտրա» մակնիշի 09 ՕՏ 083 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Հ. Օզմանյան), ԲՄՎ մակնիշի 11 OS 924 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Ավետիսյան) և Օպել մակնիշի 14 ՕU 779 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Մ. Ուսնունց) ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը պատահարի հետևանքով տուժած «ԲՄՎ» մակնիշի 33 VL 215 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ. Ավետիսյանը և ուղևոր` 1995 թ. ծնված Հ. Մինասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter