HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները դադարեցրել են սելավատարից ջրի հոսքը

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրում առատ տեղումների պատճառով անձրևաջրերը դուրս են եկել սելավատարի ափերից և լցվում են Խանջյան գյուղի տների նկուղները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սելավատարի հյուսիսային հատվածում ջուրը դուրս է եկել ափերից և երկու ուղղություններով հեղեղում է բնակելի տների նկուղները, ցանքատարածքները, գյուղի դպրոցի նկուղը և հարակից տարածքը:

Ժամը 19.00-19.55-ն ընկած ժամանակահատվածում փրկարարները, բնակիչների հետ համատեղ, մարզպետարանի կողմից տրամադրված տեխնիկայի միջոցով իրականացրել են սելավատարի ափապաշտպան շերտի ամրացման աշխատանքներ, և դադարեցրել ջրի արտահոսքը:

Սելավաջրերը լցվել են գյուղի մոտ 30-35 տան նկուղներ, ցանքատարածքներ և անասնագոմեր:

Դեպքի վայրում են գտնվել Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները և Խանջյանի գյուղապետը:

Զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր