ՀԱԿ-ը ընտրություններին առանձին կմասնակցի․ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ
«Հայ Ազգային Կոնգրեսը» 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանձին կմասնակցի։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինք կազմելու պլանները ձախողվել են։
««Հայ Ազգային Կոնգրեսը» բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:
«Հայ Ազգային Կոնգրեսը», հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»,- նշվում է հայտարարության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել