Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում
Ապրիլի 2-ին, ժամը 13։56-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հաղորդում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
ՓԾ-ից հաղորդում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել