Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը
Վճարովի բովանդակություն
Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։
Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդն օրերս հանդիսավոր արարողությամբ գործակցության պայմանագիր են կնքել, հաստատելով, որ հայաստանյան ֆինանսական համակարգն ունի բավարար վստահություն և պրոֆեսիոնալիզմ համատեղ ուժերով խոշորածավալ ու ռազմավարական ծրագրեր սպասարկելու համար։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։
«Բանկի տեսակետից այս ներդրումը ոչ միայն բիզնես ներդրում է Բանկի զարգացման, Բանկի աճի տեսակետից, այլ նաև մեր համար կարևոր ներդրում է Հայաստանում, Հայաստանի զարգացման ֆունդամենտալ փոփոխությունների և երկարաժամյա հեռանկարի համար: Մենք շատ ուրախ ենք և հպարտ ենք, որ Ֆասթ Բանկը մասնակցում է նմանատիպ սինդիկացված ֆինանսավորմանը», - նշել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ և հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։
Ֆասթ Բանկի մասնակցությունն այս նախագծին արտացոլում է Բանկի հանձնառությունը՝ լինելու ժամանակակից ֆինանսական լուծումների կենտրոնում և իր նպաստը բերելու երկրի տնտեսության զարգացմանը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել