HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ Կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter