HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

«Մասնավորապես՝

  • սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
  • առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter