Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ խորացող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարում՝ Էլս Վան Հոֆը և Ալեն Սիմոնյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել