HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ
երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter