HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ Կառավարության բարեփոխումների առաջմղմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter