HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ պետական այրերին. Սուսաննա Թիմաննը պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքները

Գերմանիայում ապրող Սուսաննա Թիմաննը, վերադառնալով Հայաստան, պարզել է, որ հարևանը յուրացրել է պետական հողն ու տեղափոխել իրենց տների միջև եղած պատը: Չնայած առկա են փորձագիտական եզրակացություններ իրավունքների խախտման մասին, պետական ու իրավապահ մարմինները՝ քաղաքապետարանից մինչև Հակակոռուպցիոն կոմիտե, ամիսներ շարունակ անգործություն են ցուցաբերում։ Ստորև ներկայացնում ենք Սուսաննա Թիմաննսի բաց նամակը՝ ուղղված ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և իրավապահ համակարգին, որտեղ նա կետ առ կետ հիմնավորում է իրավունքների ոտնահարման դեպքերը։

Ես՝ Սուսաննա Թիմաննս, արդեն 11 տարի ապրում եմ Գերմանիայում, այստեղ ամուսնացել եմ և ընտանիք եմ կազﬔլ։ Մոտ 8 տարի Հայաստանում չեմ եղել։ Առաջին անգամ Հայաստան այցելության ժամանակ պարզել եմ, որ իմ հարևանը՝ Կ. Մ-ն, ﬔր տների ﬕջև գտնվող տարածքը, որը ﬕնչ այժմ պետական տարածք է համարվում, ապօրինաբար առգրավել է, քանդել և ընդարձակել է իր տան պատը՝ մոտ 60 սմ, ինչպես նաև օրինականացրել է առանց սեյսﬕկ եզրակացության և առանց իմ համաձայնության։ 2017 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողﬕց տրվել է սեփականության թույլտվություն՝ խախտելով իմ իրավունքները։ 2022 թվականին Երևան այցելելիս դիﬔլ եմ Աջափնյակ շրջանի ղեկավար Կամար Բաբինյանին և պատասխան ստացել, որ խնդիրը կարգավորվում է ﬕայն դատական կարգով՝ առանց հղում անելու որևէ օրենքի։ Այնուհետև դիﬔլ եմ Գնահատման և Փորձաքննությունների Ազգային կենտրոն և ստացել եզրակացություն, որով հաստատվել է, որ իմ իրավունքները խախտված են։ Դիﬔլ եմ Վարչական դատարան, սակայն ﬔրժում եմ ստացել՝ ուշացման պատճառաբանությամբ, թեև դիﬔլ եմ անﬕջապես փաստերը հավաքելուց հետո։ Դիﬔլ եմ նաև դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի, վարչապետին, քաղաքաշինության վարչության, սակայն գործն առաջ չի շարժվել։ Ունեմ բոլոր օրինական փաստաթղթերը և որևէ օրենք չեմ խախտել։

Ստորև ներկայացնում եմ պետական մարﬕնների անգործության հիﬓական դրսևորուﬓերը․ 

ՀՀ պետական և իրավապահ մարﬕնների անգործության և իմ իրավունքների խախտման վերաբերյալ 

Հարգելի՛ պետական մարﬕններ,

Սույն բաց նամակով ցանկանում եմ հրապարակայնորեն բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետությունում ﬕ շարք պետական և իրավապահ մարﬕնների ոչ պատշաճ գործունեության և անգործության հետևանքով շարունակաբար ոտնահարվում են իմ իրավունքները։ Ստեղծված իրավիճակը ստիպում է դիﬔլ բաց նամակի ձևաչափով՝ ակնկալելով, որ խնդիրը կստանա համակողմանի և հրապարակային գնահատական։ 

  1. Հակակոռուպցիոն կոﬕտե 

Հակակոռուպցիոն կոﬕտե ներկայացրել եմ հաղորդում՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Սակայն ﬕնչ օրս որևէ տեղեկություն չեմ ստացել հաղորդման իրավական ընթացքի մասին։

Ժամկետների խախտմամբ ﬕ քանի անգամ դիմումներ եմ ներկայացրել՝ ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, սակայն պատասխան չի տրվել։ Միայն փաստաբանի գրությունից հետո է ուղարկվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին գրություն՝ հաղորդումը ներկայացնելուց երկար ժամանակ անց։ Նշված գրությունը ձևական բնույթ է կրում, և ﬕնչ օրս իրավունքի խախտման վերացման ուղղությամբ որևէ իրական գործողություն չի իրականացվել։ 

Ստեղծվում է տպավորություն, որ եթե հաղորդումը վերաբերեր դատավորի կամ դատախազի, ապա վարույթը անհապաղ կնախաձեռնվեր, ﬕնչդեռ տվյալ դեպքում ակնհայտորեն ցուցաբերվել է անգործություն։ 

  1. Քննչական կոﬕտե 

Քննչական կոﬕտեն վարույթ նախաձեռնել է, և ես ցանկություն եմ հայտնել ցուցմունք տալ։ Սակայն այն անհասկանալի պատճառներով անժամկետ հետաձգվել է։ Եթե օրենքով նախատեսված է անհետաձգելի կարգով գործողությունների իրականացում, ապա դրանք պետք է կատարվեին ողջաﬕտ ժամկետում։ Հետաձգումը ﬖասում է իմ իրավունքներին և խախտում գործի քննության ողջաﬕտ ժամկետները։

  1. Քաղաքապետարան 

Քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողﬕց ծառայողական պարտականությունները անփույթ կատարելու և իմ գույքին հասցված ﬖասի հանգամանքները ուսուﬓասիրելու համար ներկայացված դիմուﬕց արդեն անցել է երկրորդ աﬕսը, սակայն տեսչական մարﬕնը որևէ գործողություն չի իրականացրել։ Առանց փաստը արձանագրելու, առանց տեսչական եզրակացության և առանց իմ գրավոր համաձայնության, որոշում է կայացվել անﬕջապես տալ թույլտվություն կառուցապատուﬓ օրինականացնելու վերաբերյալ, ինչը ևս խախտում է իմ իրավունքները։ 

  1. Քաղաքապետարանի թույլ տրած այլ անօրինություններ 

Քաղաքապետարանի կողﬕց թույլ են տրվել ﬕ շարք այլ անօրինություններ, որոնք շարունակական բնույթ են կրում և չեն ստացել պատշաճ իրավական գնահատական։ Այս հանգամանքը ևս վկայում է պետական մարﬕնների անգործության և ոչ պատշաճ վերահսկողության մասին։ 

  1. ՀՀ փոխվարչապետին դիﬔլու մասին

Ես նաև դիﬔլ եմ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ ֆեյսբուքյան հարթակի ﬕջոցով։ Դիմուﬕս արձագանք է տրվել, սակայն, չնայած այդ արձագանքին, առ այսօր որևէ պետական մարﬓի կողﬕց գործնական քայլեր չեն ձեռնարկվել, և ներկայացված խնդիրները չեն ստացել պատշաճ ընթացք։ Սա ևս ﬔկ անգամ վկայում է, որ նույնիսկ բարձր մակարդակով արձագանքի դեպքում ստորադաս մարﬕնները չեն ապահովում համապատասխան իրավական գործողությունների իրականացումը։ 

  1. Դատարանների և իրավական պաշտպանության արդյունավետության վերաբերյալ 

Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ պետական մարﬕնների անգործության հետևանքով խաթարվում է նաև դատարանների ﬕջոցով արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, քանի որ գործի քննության համար անհրաժեշտ նյութերը և գործընթացները ժամանակին չեն իրականացվում։ Արդյունքում խախտվում է արդար դատաքննության և ողջաﬕտ ժամկետներում գործի քննության իրավունքը։ 

Եզրահանգում 

Վերը նշված բոլոր փաստերը վկայում են, որ տարբեր պետական մարﬕնների անգործության արդյունքում շարունակաբար խախտվում են իմ իրավունքները։ 

Ակնկալում եմ, որ սույն բաց նամակը կդիտարկվի բոլոր իրավասու մարﬕնների կողﬕց, կտրվի համապատասխան իրավական գնահատական, կձեռնարկվեն կոնկրետ քայլեր և կվերականգնվեն իմ խախտված իրավունքները։ 

Հակառակ դեպքում ստիպված կլինեմ հարցը բարձրացնել նաև այլ իրավական և հրապարակային հարթակներում՝ ապահովել իմ իրավունքների պաշտպանությունը։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter