HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է

Մարտի 26-ի առավոտյան հայտնի դարձած մասշտաբային ձերբակալություններից հետո ՆԳՆ-ն պաշտոնական մանրամասներ է հրապարակել մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողությունների վերաբերյալ։ 

«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։

Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տասը անձ ձերբակալվել է։

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակական են»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter