Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմն ընդունել է «Սևան» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներին
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը, ինչպես նաև Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում ընդունել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Ցմահ դատապարտյալները մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի առանձին դրույթների վերանայման անհրաժեշտությանը, ինչպես նաև առողջական խնդիրներին առնչվող հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերասոցիալականացման ծրագրերի և կրթական գործընթացների առանձնահատկությունները, պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներն ու փոփոխությունները։ Տեղում ներկայացվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, ինչպես նաև պարզաբանվել դրանց՝ առավել արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել