«Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասը կրկին կգործի
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրի Դեյ» ՓԲ ընկերությանը պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Որոշումը կայացվել է Տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրումների հիման վրա, համաձայն որոնց խմելու ջրի այս արտադրամասում իրականացված կրկնակի ստուգումները փաստել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների ամբողջական շտկման մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ՍԱՏՄ տեսուչները պարզել էին, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել էին, արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել