HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter