Արմավիրի ոստիկանները 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել